Կանադան հետ է կանչել 41 դիվանագետի և նրանց ընտանիքի անդամներին Հնդկաստանից այն բանից հետո, երբ Նյու Դելին սպառնացել է չեղարկել նրանց դիվանագիտական անձեռնմխելիությունը, եթե Օտտավան չբավարարի դիվանագիտական անձնակազմի հավասարության պահանջները:
«Կանադան հաստատում է, որ Հնդկաստանը պաշտոնապես հայտնել է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 20-ը կանադացի դիվանագետների և նրանց կախյալ անձանց անձեռնմխելիությունը միակողմանիորեն չեղարկելու իր պլանը», - ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Այս քայլը փաստացիրոեն նվազեցրեց կանադացի դիվանագետների թիվը Հնդկաստանում, որը նրա՝ նոր միգրանտների ամենամեծ աղբյուրն է՝ մոտ երկու երրորդը: Արդյունքում՝ Կանադան ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել անձնական ծառայությունները Բանգալորում, Չանդիգարում և Մումբայում իր հյուպատոսություններում:
Երկու երկրների միջև լարվածությունը սրվեց սեպտեմբերին, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասաց, որ կան «արժանահավատ տեղեկություններ», որ Հնդկաստանի կառավարությունն իրականացրել է Կանադայում սիկհ անջատողականի արտադատական սպանությունը:





























