Չինաստանի միջուկային հնարավորությունների մասին Պենտագոնի զեկույցը լի է նախապաշարմունքներով և խեղաթյուրում է փաստերը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։

«Առաջին հերթին, ԱՄՆ զեկույցը, ինչպես և նախկինում եղած զեկույցները, անտեսում են փաստերը, լի են նախապաշարմունքներով և տարածում են Չինաստանից բխող սպառնալիքի տեսությունը»,- ասել է Մաո Նինգը՝ հավելելով, որ Պեկինը մտադիր չէ մասնակցել միջուկային սպառազինությունների մրցավազքին։ «Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ է ինքնապաշտպանության և պաշտպանության միջուկային ռազմավարությանը, մենք միշտ պահպանել ենք մեր միջուկային ուժերն ազգային անվտանգության համար անհրաժեշտ ամենացածր մակարդակի վրա և մտադրություն չունենք որևէ երկրի հետ միջուկային սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու»:

Նա նշել է, որ «քանի դեռ որևէ երկիր չի օգտագործում կամ չի սպառնում միջուկային զենք կիրառել Չինաստանի դեմ, նրան չի սպառնա Չինաստանի միջուկային զենքը»։

Պենտագոնը տարեկան զեկույցում նշել է, որ մայիսի դրությամբ Չինաստանն ուներ ավելի քան 500 գործող միջուկային մարտագլխիկ, և կանխատեսում էր, որ մինչև 2030 թվականը Չինաստանը հավանաբար կունենա ավելի քան 1000 միջուկային մարտագլխիկ: