Գազայի հատվածում ռազմական գործողությունների ցանկացած սրացում տեղի բնակիչների համար «աղետալի» կլինի, ուրբաթ ասել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, գրում է The Guardian-ը։
«[Ես] կարող եմ ձեզ վստահորեն ասել, որ ռազմական գործողությունների հետագա սրումը կամ նույնիսկ շարունակությունը պարզապես աղետ կլինի Գազայի ժողովրդի համար», - Ճապոնիայում լրագրողներին ասել է Գրանդին:
Ընդգծելով, որ ՄԱԿ ՓԳՀ-ն պաշտոնական մանդատ չունի պաղեստինյան տարածքներում կամ Իսրայելում՝ Գրանդին ասել է, որ «կիսում եմ հակամարտության վերաբերյալ իմ գործընկերներից շատերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արտահայտված ծայրահեղ մտահոգությունն ու տագնապը»:





























