Ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնատար անձինք, որոնք քննարկում են Գազայի ապագան ՀԱՄԱՍ-ին դուրս մղելուց հետո, սկսել են քննարկել հնարավոր տարբերակները, ներառյալ ժամանակավոր կլառավարության ստեղծումը ՄԱԿ աջակցությամբ եւ արաբական երկրների մասնակցությամբ, գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով ամերիկյան կառավարությունում քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Աղբյուրների խոսքով՝ քննարկումը վաղ փուլում է եւ կախված է իրադարձությունների զարգացումից, որոնք դեռ տեղի չեն ունեցել, եւ ոչ վերջին հերթին՝ իսրայելական ցամաքային գործողության հաջողությունից։
Նրանց խոսքով՝ այդ հնարավորության իրականացման համար կպահանջվի տարածաշրջանի արաբական երկրների աջակցությունը, ինչը բնավ անվիճելի չէ։





























