Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Կահիրեի խաղաղության գագաթաժողովում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է խուսափի Գազայում պատերազմի թեժացումից եւ ստեղծի ճանապարհային քարտեզ երկու պետության գոյության խնդրի լուծման համար, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւս կոչ է արել սկսել նոր խաղաղ գործընթաց, որը կնախատեսի Պաղեստինի անկախ պետության ստեղծում Իսրայելի պետության կողքին։

«Ոչ մի ռազմական միջամտություն չի կարող փոխարինել կենսունակ քաղաքական լուծմանը»,- ասել է Միցոտակիսը։