Իսրայելի հանրային դիվանագիտության նախարարությունը կլուծարվի, իսկ դրա բյուջեն կփոխանցվի Գազային սահմանակից բնակավայրերի վերականգնմանը, որոշել է նախարարների կաբինետը հեռախոսային քվեարկության արդյունքում, գրում է Times of Israel-ը։
Նշվում է, որ գերատեսչության ղեկավար Գալիթ Դիստել Աթբարյանը լքել է իր պաշտոնը պատերազմի մեկնարկից հինգ օր անց՝ «չհրապարակելով որևէ էական բացատրական զեկույց այն բանից հետո, երբ Իսրայելը Հոլոքոստից հետո հրեաների ամենամեծ կորուստը կրեց ՀԱՄԱՍ-ի ավերիչ հարձակման մեկ օրում և մտավ ահաբեկչական խմբավորման հետ, ըստ էության, տևական պատերազմի մեջ»:
Կառավարության որոշման մեջ ասվում է, որ նախարարության չօգտագործված 2023 թվականի 9,4 միլիոն և 2024 թվականի 14,4 միլիոն շեքել բյուջեն կուղղվի Թեքումի նոր վարչությանը, որին հանձնարարված է վերսկսել կյանքը ավերված արևմտյան Նեգևում:
Բացի այդ, Թեքումի շրջանային վարչությունը կընդունի լուծարված նախարարության 29 աշխատակիցների։
Որոշումը շուտով կներկայացվի Քնեսեթ՝ նախարարության լուծարման վերջնական հաստատման համար։





























