Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆազերը կոչ է արել արագ ընդունել հակասեմականության մասին օրենքը։
«Մենք պետք է հենց հիմա ուժեղացնենք նախաձեռնությունները, որոնք կպաշտպանեն հրեաներին։ Մեզ պետք է Օրենք դեմոկրատիայի աջակցման համար, որը ընտանիքի գործերի նախարար Լիզա Փաուսի հետ ներկայացրել ենք Բունդեսթագ մի քանի ամիս առաջ»,- ասել է Ֆազերը Rheinische Post թերթին։
Դեմոկրատիայի աջակցության օրենքը կոչված է ավելի լավ ֆինանսական հիմք տրամադրել այն ասոցիացիաներին եւ կազմակերպություններին, որոնք աշխատում են դեմոկրատիայի ամրապնդման եւ ծայրահեղականության կանխման ուղղությամբ։ «Մենք չենք կարող պայքարել հակասեմականության դեմ միայն անվտանգության ուժեղ մարմինների միջոցով, մենք պետք է տարածքը մաքրենք ատելությունից ամենուրեք, լինի սոցցանցերում, դպրոցներում, թե փողոցներում»,- ասել է Ֆազերը։
Հակասեմականության գծով փորձագետ Բենջամին Սթեյնիցը մտավախություն ունի, որ Գերմանիայում պաղեստինամետությունը կարող է խորանալ շարունակվող պատերազմի ֆոնին։
«Բեռլինում, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում, ինչպես նաեւ Գերմանիայի այլ մասերում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը բացահայտ փառաբանվել է որպես օրինական դիմադրություն»,- ասել է Հակասեմականության հետազոտությունների եւ տեղեկատվական կենտրոնների դաշնային ասոցիացիայի տնօրենը։





























