Չինաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԱՄՆ հայտարարությունը Հարավչինական ծովում վերջին միջադեպի վերաբերյալ «անտեսում է փաստերը»։

Չինաստանը եւ Ֆիլիպինները մեղադրանքներ են փոխանակել Հարավչինական ծովի վիճելի ջրերում նավերի բախման առիթով, երբ չինական նավերը արգելափակել են ֆիլիպինյան նավի նավարկությունը։

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Չինաստանի ափային պահպանությունը «խախտել է միջազգային իրավունքը՝ միտումնավոր խանգարելով ֆիլիպինյան նավերի ազատ նավարկությանը բաց ծովում»։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը նշել է, որ ԱՄՆ հայտարարությունը «խախտում է միջազգային իրավունքը»։ «Ռենաի խութը չինական Նանշա կղզիների անքակտելի մասն է աշխարհագրական, տնտեսական, քաղաքական եւ պատմական առումներով»,- ասել է Մաոն։