Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Նա պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ անվանել է «քաղաքակրթության պայքար բարբարոսության դեմ» եւ ավելացրել, որ իրենք բոլորը «պետք է միավորվեն ՀԱՄԱՍ-ի դեմ, որն իրականում ԻԼԻՊ-ն է»։
Միցոտակիսն իր հերթին նշել է, որ «այն, ինչ տեղի ունեցավ, հիրավի ահավոր էր»։ «Հունաստանն ամենասկզբից պաշտպանել եւ աջակցել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին՝ միջազգային իրավունքին համապատասխան, եւ մենք շատ հստակ տարբերություն ենք անցկացնում ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինցի ժողովրդի միջեւ»։





























