Երբ իսրայելական բանակը Գազա քաղաքի Բիչ փախստականների ճամբարում ապաստանած պաղեստինցիներին հրամայեց փախչել հարավ, քանի որ այնտեղ ավելի ապահով էր, 18-ամյա Դիմա ալ-Լամդանիի ընտանիքն աղոթում էր, որպեսզի խուսափի անխնա օդային հարվածներից, գրում է Reuters-ը։
Սակայն օրեր անց Լամդանին հարավային Խան Յունիս քաղաքի ժամանակավոր դիահերձարանում ստիպված էր ճանաչել իր հարազատների մարմինները: Նա պատմել է, որ իսրայելական ավիահարվածի ժամանակ կորցրել է ծնողներին, յոթ քույրերին ու եղբայրներին և հորեղբոր ընտանիքի չորս անդամներին:
Լամդանի ընտանիքը Խան Յունիսում ժամանակավոր կացարանում էր։ «Առավոտյան ժամը 4.30-ին արթնացա և մորաքրոջս հետ սուրճ խմեցի։ Հետո ես հանկարծ արթնացա ավերակների մեջ։ Շուրջս բոլորը բղավում էին, ուստի ես էլ էի գոռում»:
Լամդանին ասաց, որ ողջ են մնացել միայն իր եղբայրն ու երկու զարմիկները։
Գազայի հատվածի առողջապահական մարմինները հայտնել են, որ Իսրայելի երկշաբաթյա ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 5000 մարդ է զոհվել, վիրավորվել է ավելի քան 15000 մարդ:
Հոկտեմբերի 7-ից Իսրայելն ամբողջական շրջափակել է Գազայի հատվածը, որտեղ 2,3 միլիոն մարդու համար բացակայում է ջուր, սնունդ, դեղորայք և վառելիք։





























