Իրանը պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ի հնարավոր պատասխանին, եթե շարունակվեն հարձակումները Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի վրա խմբավորումների կողմից, որոնց ենթադրաբար աջակցում է Իսլամական Հանրապետությունը: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։

«Իմ նախազգուշացումը (Իրանի առաջնորդ) Այաթոլլահին (Ալի Խամենեիին) այն էր, որ եթե նրանք շարունակեն գործել այս ռազմական ուժերի դեմ, մենք կպատասխանենք: Եվ նա պետք է պատրաստ լինի»,- ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը։

Նա նշել է, որ ամերիկյան զորքերը գտնվում են Մերձավոր Արևելքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու և «կանխելու դրա վերականգնումը»։

Ըստ Բայդենի՝ դա «ոչ մի կապ չունի Իսրայելի հետ»։