ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իսրայելի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռուսական բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել:
Նախագիծը չի ստացել 15-ից անհրաժեշտ 9 կողմ ձայները: Կողմ են քվեարկել չորս երկրներ, դեմ՝ երկուսը, ինը ձեռնպահ են մնացել։
Բանաձևի ռուսական նախագիծը, մասնավորապես, կոչ է անում անհապաղ, կայուն հրադադար հաստատել և դատապարտել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը, ինչպես նաև Գազայում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները:
Տեքստում կոչ էր արվում անհապաղ չեղարկել Գազայի բնակիչների՝ գոտու հարավ տեղափոխվելու հրամանը։ Բացի այդ, այն պարունակում էր հումանիտար դադարներ և միջանցքներ կազմակերպելու կոչ։





























