ԱՄՆ-ը` նախագահ Ջո Բայդենի հրամանով, հարվածներ է հասցրել Սիրիայում երկու տեղամասերի, որոնք օգտագործվում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և իրանամետ խմբավորումների կողմից, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրին, հարվածները հասցվել են F-16 կործանիչների կողմից, նրանց թիրախը եղել են զենքով և զինամթերքով պահեստները։

Պաշտոնյան պնդել է, որ «այն տարածքում, որտեղ հարվածներ են հասցվել, խաղաղ բնակիչներ չեն եղել»։ Նա, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե հարվածների պահին Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող պահեստներում ներկա են եղել ԻՀՊԿ անդամներ։ Պենտագոնի պաշտոնյայի խոսքով՝ բոլոր հարվածները ճշգրիտ են խոցել իրենց թիրախները։

ԱՄՆ ռազմական ներկայացուցիչը նաև ասել է, որ ԱՄՆ-ը չի համակարգել ավիահարվածները Իսրայելի իշխանությունների հետ՝ կրկնելով, որ ամերիկյան գործողությունը կապված չէ պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ։