Թայվանի զինված ուժերը կղզու մոտ հայտնաբերել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 35 ինքնաթիռ և 15 ռազմանավ։ Թայվանի ռազմական գերատեսչության վիճակագրության համաձայն՝ սա ավելի քան մեկ ամսվա ընթացքում  առավելագույն թիվն է։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ինքնաթիռներից 23-ը հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել կղզու հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի։ Դրանց թվում են մեկական JH-7 կործանիչ-ռմբակոծիչ, մեկական BZK-005 և CH-4 հետախուզական անօդաչու թռչող սարք, վեց J-10 և J-16 կործանիչներ, Y-8 հակասուզանավային ինքնաթիռ, Y-9 էլեկտրոնային պատերազմի ինքնաթիռ, չորս J-11 կործանիչներ, Y-8 էլեկտրոնային հետախուզական ինքնաթիռ և Z-9 հակասուզանավային ուղղաթիռ։

Թայվանական ինքնաթիռները, նավերը և զենիթահրթիռային համակարգերը վերահսկում էին նրանց տեղաշարժերը։

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ավիացիայի ընթացիկ գործողությունը դարձել է ամենամեծը՝ սեպտեմբերի 19-ից ի վեր, այնուհետև կղզու մոտ գրանցվել են Չինաստանի զինված ուժերի 55 ինքնաթիռների թռիչքներ։ Սեպտեմբերի 18-ին Թայվանի զինվորականները հայտնել են, որ նկատել են 103 չինական բանակի ինքնաթիռներ, որոնք թռչում են կղզու մոտ: Սա իր տեսակի մեջ ամենամեծ գործողությունն էր՝ առնվազն 2022 թվականի օգոստոսից ի վեր: