Իսրայելը Լոնդոնում գործող միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությանը մեղադրել է «հակասեմիտիզմի և հրեական պետության դեմ կողմնակալության մեջ»։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այն հայտարարել է, որ մերձավորարևելյան հակամարտության երկու կողմերը խախտել են պատերազմի միջազգային կանոնները, հաղորդում է Politico թերթի եվրոպական տարբերակը։

«Amnesty International-ը հակասեմական կազմակերպություն է, որը կողմնակալ վերաբերմունք ունի Իսրայելի դեմ: Այն բավականին հեղինակավոր չէ՝ իրավապաշտպան կոչվելու համար»,- հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը։

Նա նաև հավելել է, որ հոկտեմբերի 7-ին հրեական պետության տարածքում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո իրավապաշտպանների լռությունը «ցույց է տալիս, որ Amnesty International-ն քարոզչական կառույց է, որն աշխատում է ահաբեկիչների շահերից ելնելով»։ 

Պարբերականը հիշեցնում է, որ հինգշաբթի օրը կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարն ասել է, որ անհրաժեշտ է «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար» և կոչ է արել երկու կողմերին դադարեցնել կրակը։