Դոպինգ օգտագործելու համար անցած տարի Անթալիայում կայացած աշխարհի առաջնության 69 կգ քաշային կարգի չեմպիոն Լյաո Հայը որակազրկվել է մինչեւ 2014 թվականը, իսկ փոխչեմպիոն, ռումինացի Նինել Միկուլեսկուն որակազրկվել է ցմահ: Այդ մասին տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հակադոպինգային ծառայությունը:

Նրանց որակազրկման արդյունքում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մետե Բինայը դարձել է չեմպիոն, իսկ չորրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Ռուսաստանը ներկայացնող Արմեն Ղազարյանը` արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ որակազրկվածների մեջ են նաեւ նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Էլեն Գրիգորյանն (Եվրոպայի փոխչեմպիոն) ու Գեւորիկ Պողոսյանը (Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր), որոնց որակազրկումն ուժի մեջ կլինի մինչեւ 2015 թվականը: