ՑԱԽԱԼ-ը ընդլայնում է ցամաքային գործողությունները Գազայի հատվածում. հարվածներ են հասցվել 150 օբյեկտների եւ ՀԱՄԱՍ-ի օդային ուժերի ղեկավարին։

Իսրայելի Պաշտպանության բանակի գործողությունը Գազայի հատվածում ավելի մասշտաբային բնույթ է կրում, քան նախորդները, Axios-ին ասել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրերին իսրայելական ցամաքային զորքերը «մի շարք գործողություններ են կատարել Գազայի հատվածի ներսում»։

ՑԱԽԱԼ-ի կործանիչները մեկ գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել 150 ստորգետնյա օբյեկտների, ներառյալ ստորգետնյա շտաբները եւ ռազմական ենթակառուցվածքը։

ՑԱԽԱԼ-ի կործանիչները հոկտեմբերի 28-ի գիշերը հարվածներ են հասցրել նաեւ ՀԱՄԱՍ-ի օդային ուժերի հրամանատար Ասեմ Աբու Ռակաբային։ Նա ղեկավարել է պարապլաններով Իսրայել թափանցած ահաբեկիչներին եւ պատասխանատու է եղել անօդաչուների գրոհի համար։

ՀԱՄԱՍ-ի  Ազգային բյուրոյի օտարերկրյա երկրների հետ կապերի գծով ղեկավար Ալի Բարաքան Financial Times-ի հարցազրույցում հայտարարել է, որ շարժման անդամները պատրաստ են Իսրայելի մասշտաբային ցամաքային հարձակմանը եւ բավականաչափ պաշարներ ունեն, որպեսզի ամիսներ շարունակ գտնվեն թունելներում։