Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի հետ հանդիպման ժամանակ Թայվանի անջատողականներին անվանել է չին-ամերիկյան հարաբերությունների գլխավոր մարտահրավեր։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Ամենամեծ մարտահրավերը Թայվանի անջատողականներն են», Վան Իի խոսքերը մեջբերել է ԱԳՆ կայքը։
Պեկինը եւ Վաշինգտոնը պետք է «վճռականորեն դեմ հանդես գան» Թայվանի անջատողական տրամադրություններին, ասել է Ին։ Նա անհրաժեշտ է համարել «կոնկրետ ռազմավարական միջոցների եւ գործողությունների ձեռնարկումը՝ կղզու անկախության ապահովման փորձերը կանխելու համար։ Վան Ին անջատողականներին անվանել է «Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության գլխավոր սպառնալիք»։ Նա Սալիվանին է ներկայացրել Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը Հարավչինական ծովում առկա վեճերի հարցում։




























