Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանստը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ Լլոյդ Օսթինի հետ, որի ընթացքում նրանք, ինչպես տեղեկացրել է Պենտագոնը, քննարկել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, գրել է The Times of Israel թերթը։

Օսթինը ընդգծել է «քաղաքացիական բնակչության պաշտպանության կարեւորությունը Իսրայելի Պաշտպանության բանակի գործողության ժամանակ, հումանիտար օգնության անհապաղ առաքումը Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը»։Նա շեշտել է բոլոր պատանդների ազատման կարեւորությունը, նշվել է հաղորդագրությունում։

Վերջին օրերի ընթացքում սա նրանց երկրորդ հեռախոսազրույցն է։ Օսթինը եւ Գալանտը հոկտեմբերի 25-ին քննարկել են հումանիտար օգնության առաքումը։ Օսթինն ընդգծել է  խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը։ Նախարարները նաեւ քննարկել են Միացյալ Նահանգների կողմից օգնության հետագա տրամադրման հարցը՝ անվտանգության ապահովման համար, նշել է Պենտագոնի մամուլի քարտուղար, ՌՕՈւ գեներալ Փատրիկ Ռայդերը։