Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է երկրի հեղինակության եւ զինվորականի մասնագիտության գրավչության բարձրացման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ պաշտպանության ծախսերի ավելացումը անհրաժեշտ է պետության տնտեսական զարգացման եւ ապագա բարգավաճման խթանման համար։ Այս մասին տեղեկացրել է NewsMaker պորտալը։

«Լավ հագեցած, բայց վատ վճարվող բանակը չի կարող կատարել առաջադրանքները։ Պետք է զինվորականի մասնագիտությունը ավելի գրավիչ դարձնել»,- ասել է նա։

Սանդուն ընդգծել է, որ Մոլդովան ավելացրել է պաշտպանության ծախսերը։ «Առանց արդյունավետ պաշտպանության դժվար է հասնել տնտեսական զգալի ցուցանիշների։ Այսօր տեղի եւ օտարերկրյա ներդրողները ինչպես երբեք անվտանգության կարիք ունեն։ Բյուջեի պաշտպանությանը հատկացվող ծախսերը ներդրումներ են ապագա տնտեսական աճի եւ երկրի բարգավաճման մեջ»,- ասել է Սանդուն։

Մինչ այդ չճանաչված Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետութփյան արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատեւը հայտարարել էր, որ զենքի «ներարկումները» Մոլդովայի բանակում եւ ՆԱՏՕ երկրների զորակազմերի հետ համատեղ զորավարժությունների աննախադեպ թիվը պետք է մեկնաբանել որպես «ռազմական պատրաստություն»։