Գերմանիայի Զինված ուժերը (Բունդեսվեր) Կիպրոս եւ Հորդանան է ուղարկել մոտ հազար զինվորականի, եթե պահանջվի տարհանել գերմանացի քաղաքացիներին տարածաշրջանից, առաջին հերթին Իսրայելից։ Այս մասին տեղեկացրել է DPA գործակալությունը՝ հղում կատարելով ուժային շրջանակներում ունեցած աղբյուրներին։

Նշվել է, որ «զինծառայողների «մեծ մասը» այժմ Կիպրոսում է։ Այնտեղ ձեւավորվել է շտաբ, որը կհամակարգի հնարավոր տարհանման ընթացքը։ Հորդանանում տեղակայվել են զինվորական հատուկ նշանակության ուժերը։ Այլ տեղեկություններ չեն նշվել։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բունդեսվերը Կիպրոս է ուղարկել լրացուցիչ ուժեր, բայց նրանց թիվը չէր նշվել։

Գերմանիայի կառավարությունն արդեն կազմակերպել է տարհանման չվերթներ Իսրայելից, որոնցից օգտվել են մոտ 3,5 հազար գերմանացիներ։