Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Գազայի հատվածում ընդլայնված ցամաքային գործողության հանգամանքներում զինվորականներն աշխատում են այդ գոտում պահվող պատանդներին տուն վերադարձնելու ուղղությամբ:
«Մենք բոլորս անում ենք ամեն ինչ պատանդներին տուն բերելու համար։ Սա մեր հիմնական առաջնահերթությունն է»,- նշել է նա, հաղորդում է «Today in Israel» պորտալը։
Հագարին նաև ասել է, որ բանակը հավաքագրում է դիտորդների նոր խումբ, որտեղ նրանք կիրականացնեն Իսրայելը պաշտպանելու այս «կարևոր աշխատանքը»։ Նրանցից ոմանք սպանվել կամ առևանգվել են հոկտեմբերի 7-ին։
Դիտորդներին կոչում են «բանակի աչք», քանի որ նրանք հետախուզական տեղեկատվություն են տրամադրում զինվորականներին դաշտային պայմաններում օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր:




























