Սիոնիստների վերջին պարտությունը Գազա ցամաքային ներխուժման ժամանակ ավելի խոշոր է, քան «Ալ-Աքսա փոթորիկ» գործողության ժամանակ նրանց պարտությունը: Այդ մասին Իրանի նախագահը հայտարարել է Al Jazeera-ի հետ զրույցում։

«Իրենց առաջին պարտությունը նրանք հիմնավորում են գործողության, իբր թե, անսպասելիությամբ, բայց կրեցին երկրորդ պարտությունը, թեև Գազա ներխուժեցին մինչև ատամները զինված բանակով, բայց ստիպված եղան նահանջել, երբ հանդիպեցին Դիմադրության ուժերի պաշտպանությանը: Սա Պաղեստինի ժողովրդի ևս մեկ մեծ հաղթանակ էր»,- ասել է Էբրահիմ Ռաիսին, հաղորդում է IRNA-ն:

«Տարօրինակն այն է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում բոլորին չմիջամտել հակամարտությանը, մինչդեռ ողջ աշխարհի առաջ նրանք սիոնիստներին են հանձնում Գազայում հանցագործություններ կատարելու համար անհրաժեշտ բոլոր զենքերն ու տեխնիկան»,- ասել է Ռաիսին: