Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել են պատերազմից բզկտվող Գազայի հատված հրատապ հումանիտար օգնություն հասցնելու կարևորությունը, հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

Նրանք հեռախոսազրույց են ունեցել՝  «ընդհանուր մտահոգություն հայտնելով ավելի ընդգրկուն տարածաշրջանում իրավիճակի սրման վտանգի առնչությամբ», հաղորդում է France24-ը։

Առաջնորդներն ընդգծել են Գազայի բնակիչներին շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու կարևորությունը։