Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն նոյեմբերի 1-ին կայցելի Լիբանան և կհանդիպի երկրի պաշտոնյաների, այդ թվում՝ Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ, ինչպես նաև կայցելի ՄԱԿ-ի խաղաղապահ բազա, հայտնում է Reuters-ը։
Ուղևորությունը տեղի է ունենում ճգնաժամային արաբական երկրի և նրա հարավային հարևան Իսրայելի միջև սահմանային լարվածության աճի ֆոնին՝ այս ամսվա սկզբին Գազայում հակամարտության բռնկումից հետո:
Նախարարը ձգտում է վերահաստատել «Ֆրանսիայի հանձնառությունը Լիբանանում կայունությանը», հաղորդում է AFP-ն։
Ֆրանսիան Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գլխավոր մասնակիցներից է, որտեղ տեղակայել է մոտ 700 զինծառայող։





























