Փարիզի Սենթ Օուեն եւ Օբերվիլ արվարձաններում, ինչպես նաեւ հենց մայրաքաղաքում այն տներին, որտեղ հրեաներ են ապրում, Դավթի աստղեր են հայտնվել, տեղեկացրել է Parisien պարբերականը։
Թեգերը մի քանի շենքերի վրա են արվել, ներառյալ բնակելի տները Սեն-Սեն Դընիի դեպարտամենտում։
Սենթ Օուենի քաղաքապետ Քարիմ Բուամրանը դատապարտել է հակասեմական գործողությունը՝ աջակցություն հայտնելով այնտեղ ապրող ընտանիքին։
«Այս մասին տեղեկություններն ուղարկվել են դատախազություն։ Դրանց հեղինակները պետք է գտնվեն եւ պատժվեն։ Քաղաքապետարանը հավատարիմ է հանդուրժողականության արժեքներին, հանրապետությունը պաշտպանում է իր բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց սոցիալական եւ էթնիկ առանձնահատկություններից, մշակութային, քաղաքական եւ սեռական հայացքներից»,- նշվել է քաղաքապետարանի հայտարարությունում, որը հրապարակվել է նրա X-ի աքաունթում։
Ավելի ուշ Փարիզում, XIV օկրուգում եւս հայտնվել են Դավթի աստղեր։





























