«Թուրքական ավիաուղիները» չեղարկել են ժամը 19:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում Ստամբուլից մեկնող բոլոր չվերթները՝ համակարգային տեխնիկական խնդրի պատճառով։ Այս մասին, ըստ РИА Новости-ի, հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչ Յահյա Ուստյունը։

«Մեր համապատասխան թիմերը շարունակում են աշխատել ցանցային ենթակառուցվածքի խնդիրների պատճառով տոմսերի վաճառքի և ամրագրումների խափանումները վերացնելու ուղղությամբ: Մենք կշարունակենք ներկայացնել   իրավիճակի վերաբերյալ թարմ տեղեկությունները»,-   X սոցիալական ցանցում գրել է  ներկայացուցիչը։

Ավելի ուշ նա գրառում է կատարել այն մասին, որ «Թուրքական ավիաուղիներ»-ի բոլոր չվերթները, որոնք մեկնում էին Ստամբուլից ժամը 19.00-22.00-ն, չեղարկվել են։