Վիեննայի կենտրոնական գերեզմանատան հրեական հատվածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտարարել է Ավստրիայում հրեական կրոնական միության (IRG) նախագահ Օսկար Դոյչը, փոխանցում է Bild-ը։

«Այրվել է արարողությունների սրահի նախասրահը: Արտաքին պատերին սվաստիկա են նկարել։ Ոչ մի մարդ չի տուժել։ Հրշեջներն ու ոստիկանությունը հետաքննություն են անցկացնում»,- գրել է նա X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Առաջատար քաղաքական գործիչներն իրենց սարսափն են արտահայտել ենթադրյալ հրկիզման կապակցությամբ։ «Վերջին շաբաթների ընթացքում Ավստրիայում հակասեմական միջադեպերի թիվը զգալիորեն աճել է: Սրան պետք է վերջ տալ»,- ասել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը: