Օտարերկրացի տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանում դրամապանակ է գողացել։ Ոստիկանները ձերբակալել են նրան։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 6-ին օդանավակայանում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և գծային բաժին են տարել 31-ամյա մի օտարերկրացու»,–նշված է հաղորդագրության մեջ:

Օտարերկրացին օդանավակայանի ժամանման սրահի նստարանի վրայից գողացել է 52-ամյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, 4075 եվրո, 36 դոլար և այլ իրեր:

31-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն: