Ստամբուլում մի տղամարդ հարձակվել է արագ սննդի ցանց Burger King-ի մասնաճյուղերից մեկի վրա։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ անծանոթ տղամարդը կոտրել է Burger King-ի ապակիները եւ բղավել, որ իրենք պաղեստինցիների սպանությունների համար պիտի պատասխան տան։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել եւ ոստիկանություն են տեղափոխել տղամարդուն։





























