Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր երկիր Գազայի հատվածի ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ խնդրի կարգավորման գործընթացում՝ ստանձնելով երաշխավորի պատասխանատվությունը։ Իսլամական աշխարհը պետք է միասնական դիրքորոշում ընդունի և մեծացնի ճնշումն Իսրայելի վրա»,- ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:

Հստակեցվում է, որ Տաշքենդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է նաև, որ իսլամական աշխարհը պետք է միասնական դիրքորոշվի և ճնշում գործադրի Իսրայելի վրա։

Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ նոյեմբերի 15-ին Ստամբուլում նախատեսվում է միջազգային հանդիպում Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ։