«Դաշույն» արտադրական կոոպերատիվին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

հանրային սննդի օբյեկտի հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, 

առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի մասնիկների թափվելու հնարավորություն,

չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինության, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, մրջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: