ԱԺ նիստում նախագծերի քվեարկության ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գովեց ընդդիմությանը՝  տեսնելով «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպարսարկման օրինագծի փոփոխությունների» մասին նախագծի քվեարկության արդյունքները։

Նիստին ներկա 88 պատգամավորից 81-ը կողմ էր քվեարկել նախագծի ընդունմանը։ Դեմ եւ ձեռնպահ չկար:

«Մի այլ կարգի միասնական է այս ԱԺ-ն։ ՀայաստանիԱԺ-ում չկա օրենսդրական նախաձեռնություն, որը հայ մարդուն չի վերաբերվում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։