ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այլևս օգնություն չեն ցուցաբերում Գազայի հատվածի բնակչությանը և դուրս են եկել: Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի հատվածի առողջապահության նախարարությանը։
«UNRWA-ն և ԱՀԿ-ն այլևս ծառայություններ չեն մատուցում Գազայի հատվածում», - ասել է անկլավի առողջապահության նախարարությունը հեռուստաալիքին: «ՄԱԿ-ի գործակալությունները ենթարկվել են Իսրայելին և լքել Գազայի հատվածը»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























