Մեկ շնչին ընկնող ՀՆԱ արդյունքը 2018-ից ի վեր ավելացել է 57,9 տոկոսով, Իրական աշխատավարձը Հայաստանում աճել է 33 տոկոսով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե արդյոք մարդիկ այս 5 տարում սկսել են ավելի լավ ապրել, թե ոչ:

Նա ընդգծեց, որ պետք է նաեւ պատասխանել հարցին, թե ՀՀ-ում լավ ապրելու հնարավորությունները շատացե՞լ են, թե քչացել: «Միանշանակ շատացել են: Այս տարվա ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկներից թիվն անցել է 2 մլն-ը: Սա հնարավորություն է մեր քաղաքացիների համար, որովհետեւ տուրսիտներն իրենց հետ բերում են գումարներ եւ ծախսում են մեր շուկայում: Սա հնարավորություն է փոքր, միջին ու խոշոր բիզնեսի համար՝ ավելի լավ ապրելու:

2018-ի համեմատ 2023-ին զբոսաշրջության ֆինանսավորումն ավելացել է 20 անգամ, իսկ 2024-ին աճը կլինի 35 անգամ»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ լավ ապրել հնարավոր է միայն աշխտանքով. «Մեր քաղաքականությունն է նորանոր հնարավորություններ ստեղծել մարդկանց աշխատանքի համար: 2018-ից ի վեր 170 հազարից ավելի աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանում: 

2021-ի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26,5 տոկոսից դառնլով24,8 տոկոս, ծայրահեղ աղքատությունը 1,5 տոկոսից դարձել է 1,2 տոկոս: 

Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանք։ է: Մարդուն մեկ օր կարելի է հց տալ, երկու-3 օր հաց տալ, մեկ շաբաթ, մեկ ամսի հաց տալ, մեկ տարի կամ 5 տարի կարելի է հաց տալ, բայց մարդուն պատրստել նրան, որ դու չես աշխատելու եւ կառավարությունը քեզ ամբողջ կյանքը կերակրելու է, դա մարդու նկատմամբ ամենամեծ նվաստացումն ու վիրավորանքն է»: