Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ ԱԻՆ-ը գործողություններ է անում, ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԵՊՀ կենտրոնական շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք վտանգավոր նյութեր եղել են քիմիական ֆակուլտետի նկուղում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Ռեկտորը չպատասխանեց եւ արագ մտավ շենք, իսկ նրան ուղեկցող տղամարդը «մուննաթ» եկավ լրագրողների վրա. «Հետո կմոտիկանաք, հիմա չի կարելի»:

Հարցին, թե ինչու չի կարելի, նա արձագանմքեց. «Որովհետեւ մարդը զբաղված է, «ինչու չի կարելին» ո՞րն ա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է բռնկվել։

այսօր ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է:

Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։

Հրդեհը մարվել է: