Թուրքիան բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի հետ 40 Eurofighter Typhoon գնելու համար, թեև Գերմանիան դեմ է այդ գաղափարին: Այս մասին Անկարայում խորհրդարանական լսումների ժամանակ ասել է պաշտպանության նախարար Յաշար Գուլարը, հայտնում է Reuters-ը։

«Աշխատում ենք այդ գնումների վրա։ Այժմ Մեծ Բրիտանիան և Իսպանիան ջանքեր են գործադրում Գերմանիային համոզելու համար, (չնայած) մենք չենք բանակցում Գերմանիայի հետ... Հնարավորության դեպքում մենք նախատեսում ենք 40 Eurofighter Typhoon գնել»,- ասել է նա։

Անկարան նաև դիմել է Վաշինգտոնին՝ ամերիկյան F-16 կործանիչներ գնելու համար, թեև այդ պատվերը հետաձգվել է։