Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելի իշխանությունները պայմանավորվել են Գազայի հատվածում եռօրյա զինադադարի շուրջ։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Դրա տվյալներով՝ «հակամարտող կողմերի միջև համաձայնագիրը ներառում է Գազայում եռօրյա զինադադար»։ Նշվում է նաև, որ իսրայելական կողմը հավանություն է տվել «ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող սահմանափակ քանակությամբ վառելիքի» տեղափոխմանը պաղեստինյան անկլավ։

Որոշ ժամանակ առաջ հեռուստաալիքը հայտնել էր, որ արմատական ​​շարժումն ու Իսրայելը պայմանավորվել են Գազայում ՀԱՄԱՍ-ի պատանդ պահվող 50 կանանց փոխանակել իսրայելական բանտերում պահվող 50 պաղեստինցի կանանց ու դեռահասների հետ։

Հեռուստաալիքը չի հայտնել այդ համաձայնությունների ուժի մեջ մտնելու ժամկետը։