Բրիտանական թանգարանի մասնագետների պեղումները ցույց են տվել, որ հին շումերները ստեղծել են «քաղաքակրթությունը փրկող» ջրմուղը 4000 տարի առաջ՝ հազարավոր տարիներ առաջ այն ժամանակից, երբ ենթադրվում էր, որ հայտնագործվել է այս տեխնոլոգիան, գրում է The Telegraph-ը։

Իրաքի ավերակ Գիրսու քաղաքում աշխատող հնագետները բացահայտել են շումերների կողմից ստեղծված առեղծվածային կառույցի իրական նպատակը:

Հնագույն քաղաքի բնակիչները փողրակ են ստեղծել՝ ջուրը հեռավոր վայրեր հասցնելու համար, որտեղ դա անհրաժեշտ է եղել։

Շումերներն, ըստ երևույթին, հայտնագործել են այս սարքավորումը երաշտի դեմ պայքարելու համար՝ փորձելով պահպանել կենսաձևը, որին   կենսական կարևորություն ներկայացնող ջրուղիների  չորացում էր սպառնում։

«Սա բացարձակապես եզակի կառույց է։ Իրականում, մինչ օրս պատմության մեջ նման այլ օրինակ չկա», - ասել է ճարտարապետ և բնապահպան Էբրու Տորունը, որն աշխատում է Իրաքում Բրիտանական թանգարանի թիմի հետ: