Հարվարդի համալսարանում հայկական հետազոտություններով զբաղվող պրոֆեսոր Ջեյմս Ռասելը նոյեմբերի 3 –ին Բալթիմորի Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիայում (NAASR) հանդես կգա «հայ-հրեական գաղտնիքը կամ 1000-ամյա հայկական տեքստը Կահիրեի սինագոգում եւ պատմությունը, որի մասին այն պատմում է» թեմայով դասախոսությամբ, գրում է The Armenian Weekly-ին:
19-րդ դարի վերջին ճանապարհորդող մի գիտնական պատահաբար հայտնվել է Կահիրեի սինագոգի պահոցներից մեկում, որը լի է եղել միջնադարյան ձեռագրերով` նամակներ, բանաստեղծություններ, սուրբ գրքեր, տնտեսական փաստաթղթեր, որոնք չէին կարող դեն նետվել, քանի որ գրված էին հրեական սուրբ գրերով: Այդ փաստաղթերը պարունակում են երկրորդ հազարամյակի սկզբին Մերձավոր Արեւելքում կյանքի վառ նկարագրություններ:
Պահպանվել է հայկական բառերի կարճ ցուցակ` եբրայերեն- արաբերեն թարգմանությամբ: Քանի որ հայերեն բառերը գրված են եբրայերեն տառերով, հայտնի է, թե ինչպես են դրանք հնչում, իսկ բառապաշարի հետաքրքիր ընտրութունը թույլ է տալիս ենթադրություններ անել, թե ինչ առիթով են դրանք կազմվել: Պահպանված աղբյուրները հանրավորություն են ընձեռում վերականգնել այդ կոնտեքստը եւ թափանցել մոռացված աշխարհ:




























