Mercedes-Benz-ը ներկայացրել է SL կաբրիոլետի հիբրիդային տեսակը, որը 816 ձիաուժ ունի։

Մեքենան լիաքարշ է, ունի կերամիկական սկավառակներով արգելակման համակարգ բազային կոմպլեկտավորմամբ։ Mercedes-AMG SL 63 SE Performance-ն ունի 4,0 լիտրանոց V8 երկտուրբոշարժիչ։ 100 կմ/ժամ արագություն մեքենան բացում է 2,9 վայրկյանում, եւ առավելագույն արագությունը 317 կմ/ժամ է։ Մեքենայի հետին առանցքը պտտվում է էլեկտրաշարժիչով, այստեղ նախատեսված է նաեւ ինքնաարգելակող դիֆերենցիալ։

Սրահում AMG մարզական նստելատեղեր են էլեկտրական կարգավորմամբ եւ մերսման երեք ռեժիմներով։ MBUX մեդիա-համակարգի էկրանին երեւում են հիբրիդային համակարգի աշխատանքի պարամետրերը։ Արգելակման համակարգն ունի աշխատանքի չորս ռեժիմ։ Ղեկի առանցքը մտնում է ստանդարտ կոմպլեկտավորման մեջ։

Նոր սերնդի Mercedes-AMG SL63 Se-ն ամենահզոր SL-ն է մոդելի գոյության ողջ պատմության ընթացքում, նշել է Motor1-ը։