Եմենի հուսիների բարձրաստիճան ներկայացուցիչը Կարմիր ծովում բեռնանավերին զգուշացրել է խուսափել Իսրայել ուղեւորվելուց, այն բանից հետո, երբ հուսիները ստանձնել են նույն օրն ավելի վաղ առեւտրային լցանավի վրա տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, տեղեկացրել է Reuters-ը։
Հուսիները ավելի վաղ հայտարարել էին, որ հրթիռով խոցել են նորվեգական լցանավը՝ ի նշան բողոքի Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների։
Եմենի կողքով անցնող նավերը պետք է ոչ միայն խուսափեն Իսրայել ուղղությունից, այլեւ ռադիոն միացված պահեն եւ արագ արձագանքեն հուսիների՝ նրանց հետ կապ ստեղծելու փորձերին, ասել է Եմենի հուսիների հեղափոխական շարժման գերագույն կոմիտեի ղեկավար Մոհամեդ Ալի ալ-Հութին։
Նա զգուշացրել է բեռնանավերին «չկեղծել իրենց պատկանելությունը կամ բարձրացրած դրոշները»։
Հուսիները գրոհել են STRINDA լցանավը, որովհետեւ այն հում նավթ էր տեղափոխում դեպի իսրայելական տերմինալ, եւ այն բանից հետո, երբ նրա անձնակազմը անտեսել էր բոլոր նախազգուշացումները, տեղեկացրել է Եմենի հուսիների պաշտոնական ներկայացուցիչ Յեհիա Սարեան։





























