Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Mercedes մակնիշի՝ խճաքարով բարձված բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբորել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել, ապա ճանապարհը մաքրել են շարժիչից թափված յուղից:

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: