Խոր ցավ ապրեցի պետական ու քաղաքական գործիչ, համալսարանական իմ  գործընկեր, ընկեր, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Անհատականություններ կան, որոնք չլինելով ակտիվ քաղաքական ասպարեզում, թվում է, թե լուռ են: Սակայն դա ոչ թե լռություն է, այլ՝ նվիրվածություն պետականության վերաբերյալ իրենց սկզբունքներին ու գաղափարներին, որոնց հավատարիմ են մնում մինչև վերջ:

Բաբկեն Արարքցյանը, կանգնած լինելով  1988թ. ազգային շարժման և Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման ու կայացման ակունքներում, միշտ հավատարիմ մնաց ինքն իրեն և պետականությանը:

Ցավակցություներս եմ հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»: