Հաջորդ տարի Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենան վեց մասշտաբային ցուցադրություններ, որոնցից մեկը՝ 50 տարվա ընթացքում առաջին անգամ Վասնեցովների սերնդի եւ կինոֆիլմերի ու մուլտֆիլմերի մասին ցուցադրությունն է լինելու, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Ինչպես տեղեկացրել են ՌԴ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած թանգարանային պլանների ներկայացման ժամանակ, 2024թ. աշնանը Տրետյակովյան պատկերասրահը կներկայացնի «Պերեդվիժնիկներ» ցուցահանդեսային նախագիծը, որով կբացվի Կադաշեւյան ափին գտնվող Տրետյակովյան պատկերասրահի նոր մասնաճյուղի ցուցադրական ծրագիրը։

«Ցուցահանդեսը առաջինը կլինի 50 տարվա ընթացքում, դրա մեջ կմտնեն ինչպես ռուսական արվեստի գլուխգործոցները, այնպես էլ քիչ հայտնի ստեղծագործություններ»,- նշել են պատկերասրահում։

Հաջորդ աշնանը Նոր Տրետյակովկայում նախատեսված է նաեւ «Վասնեցովներ. սերունդների կապը» ցուցահանդեսը։ Նախագիծը կներկայացնի Վասնեցովների գերդաստանի արվեստը։

Վիկտոր Վասնեցովի գործերից բացի ցուցահանդեսում տեղ կգտնեն նրա կրտսեր եղբոր՝ Ապոլինարի Վասնեցովի գործերը։

Տրետյակովկան նախատեսում է բացել «Անսպասելիի Տրետյակովկա» ցուցահանդեսը, որը կպատմի կինոֆիլմերի եւ մուլտֆիլմերի մասի, որոնց էսքիզները պահվում են պատկերասրահի հավաքածուում։ 2024թ. գարնանը նախատեսվում է բացել միջազգային ցուցահանդես՝ «Մոսկվա-Երեւան-Մոսկվա. պրոֆեսոր Ա.Յա. Աբրահամյանի հավաքածուն», որը առաջին անգամ Մոսկվայում կներկայացնի Երեւանում Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն (պրոֆեսոր Աբրահամյանի նախկին հավաքածուն)։

Հաջորդ տարվա սեպտեմբերին նախատեսված է բացել «Կարմիրի հետեւորդները. Ֆիլիպ Մալյավին & Աբրամ Արխիպով» ցուցահանդեսը։ Այցելուները կարող են տեսնել XIX դարավերջի – XX դարասկզբի ռուսական արվեստի վառ ներկայացուցիչների գործերը։ 2024թ. ձմռանը Նոր Տրետյակովկայի արեւմտյան թեւում կցուցադրվի «Ռուսաստանը Տրետյակովյան պատկերասրահի աչքերով» ցուցահանդեսը, որը կպատմի այն մասին, թե ինչպես են դարեր շարունակ տեսել մեր երկիրը  նկարիչներն ու քանդակագործները, եւ ցույց կտա, թե ինչպես են նրանց արվեստում արտացոլվել պատմական իրադարձությունները եւ արվեստի զարգացման տարբեր փուլերը։

2024թ. Տրետյակովյան պատկերասրահը նախատեսում է նաեւ մասնակցել 25 տարածաշրջանային ցուցահանդեսների Ռուսաստանի շատ մարզերում։