Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։
Նա ասաց, որ պատրաստվում են դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել։
Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։
Նշենք, որ դատավոր Վահե Դոլմազյանը որոշել է նաև փորձաքննություն նշանակել` որոշելու համար, թե ինչ հիվանդություններ ունի Ալեքսանյանը, ինչպիսին է դրանց բնույթը, և արդյոք դրանք համապատասխանում են ՀՀ կառավարության որոշման մեջ նշված հիվանդությունների ցանկին, որոնց դեպքում անձը չի կարող գտնվել կալանավայրում։





























