Այս տարին հարուստ է 100-ամյա հոբելյաններով. Դեկտեմբերին մենք նշեցինք երկու տոն, իսկ  մեր հերթական հոբելյարը Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Իվանյանն է։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։

«Իվանյանը չէր սպասում, որ մոտ հարյուր մարդ կհավաքվի իրեն շնորհավորելու, այդ թվում՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան և Երևանում Ռուսական տան ներկայացուցիչներ։

Հայրենական մեծ պատերազմի վետերանը համեստ է ապրում, երեք երեխա է մեծացրել, ծոռներ է դաստիարակում։ Նա չի կենտրոնանում իր հերոս լինելու վրա, մինչդեռ Իվանյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի շքանշանով, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ պարգևներով։

Տոնի կազմակերպիչը «Անմահ գունդ» շարժումն էր՝ Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների ասոցիացիայի աջակցությամբ»,- հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։