Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վաչությունում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնից փաստաթղթեր են փոխանցվել դեկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան բնակիչը իրենց տան դրսի աստիճաններից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Զաքարյանի գլխավորությամբ:

Փրկարարները կտրել են հոսանքի մալուխը, որով նույն տան բնակիչ 39-ամյա Ռ. Ա.-ն կախվելու միջոցով ինքնասպան է եղել, ապա դին մոտեցրել են դիատարին:

Տեղում քննչական աշխատանքներ են կատարել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանը, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: