Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 4-7 մ/վ, դեկտեմբերի 23-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, 26-ին՝ 14-17 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է -1+1, վաղը ցերեկը՝ +8+10։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -1+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ -1 +2,
Լոռիում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+8,
Տավուշում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +7+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4 +8,
Արարատում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+11,
Արմավիրում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ -1+2,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +5+10։





























