Մենք փորձել ենք կանխել, որպեսզի ավագանու նիստում քվորում չապահովվի եւ «Հանրային ձայն» խմբակցությունը հերթական դավաճանությունը չկատարի, որովհետեւ «Հանրային ձայնը» արդեն մ,եկ անգամ դավաճանել է ՀՀ քաղաքացուն: Այս մասին այսօր՝ դեօկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը:

«Անվերջ գոռգոռում են, որ իրենք ընդդիմադիր են, իրականում թելում են Տիգրան Ավինյանի թելը: Մենք որոշեցինք քվորում չապահովել, ընդդիմանալ բալորս միասին, սակայն Դոգը որոշեց, որ ինքը հատուկ է եւ հատուկ ծառայություններ էլ մատուցում է՝ Ավինյան Տիգրանին եւ եկավ ապահովեց քվորում, ինչը թույլ տվեց Ավինյանին ընտրվել:

Հիմա էլ, եթե չի լսել, դեռ ժամանակ ունի: Եթե դուք իսկապես հայ ազգի թշնամի չեք, եթե իսկապես դուք իսկապես Ավինյան Տիգրանի գրպանի ընդդիմությունը չեք եւ դրա համար  լավ կոմպրոմիսների գնացած չեք, ապա մի մտեք եւ քվորում մի ապահովեք: Որովհետեւ մենք ամեն ձեւով փորձելու ենք ՔՊԿ-ի ձեռքը հանել քաղաքացու գրպանից: Իրենց Բազազ Արտեմի տեղ դրած էս Գիքորները  իրենց պահում են վերջին ջեբկիրների նման»,-ասաց նա:

Ավագանու ընդդիմադիր նդամը նշեց, որ կարմիր գծերի թանկացումը շղթայական ռեակցիայով իր հետեւից բերելու է տրանսպորտի թանկացման: «Իշխանությունը ՀՀ քաղաքացուն դարձրել է գերթալանի մատերիալ, թույլ չենք տալու: Մենք չենք հանձնվելու, չենք նահանջելու, մեր նպատակը Հայաստանն ու Երեւանը թրքամետներից պաշտպանելն է»,- ասաց նա: